Եվրամիությունը մտադիր է օգտագործել Ռուսաստանի սառեցված ակտիվները՝ Կիևին տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վերադարձը ապահովելու համար, ասվում է Եվրոպական միության խորհրդի որոշման մեջ։
Եվրոպական միության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթը կհարվածի Մոսկվայի կրիպտոարժույթների հետ կապված գործառնություններին, հայտնել են Եվրոպական միության խորհրդի մամուլի ծառայությունից։ Վերջինս այդ փաթեթը միաձայն հաստատել է գրավոր ընթացակարգով։









