Foto

Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Մկրտիչ Մ․-ն իր վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկի վիճակը գնահատվել է ծանր։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։