Foto

Եթե ձեզ զանգում են, ինչ-որ բան առաջարկում լրացնել կամ կոդ տրամադրել, անջատում եք զանգը. Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում զգուշացում է հրապարակել:

«Զգուշացում։ Զանգում են ձեզ բջջային օպերատորից (էս պահին ռուսերեն ա, բայց հաստատ հայ օպերատոր էլ կգտնեն հետո), առաջարկում են հղումով անցնել, իբր գրանցվել 5G:

Զանգում են հայկական համարից (համարի տերը տեղյակ էլ չի, կեղծվում է զանգը)։ Կարճ ասած, նման դեպքերում հիշում եք. եթե ձեզ ինչ-որ բան են առաջարկում լրացնել կամ կոդ տրամադրել, ավել պակաս տվյալ են ուզում, անում եք հետեւյալը.

Անջատում եք զանգը

Հետ եք զանգում, ճշտում»,- գրել է Մարտիրոսյանը: