Foto

Հարկային տեռորի նիկոլական դեմքը․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը սոցիալական լուրջ լարվածության կենտրոններ է ստեղծել։ Դրանց հարուցիչներն են․

– Երևանում քաղաքային տրանսպորտի թանկացումը մինչև 300 դրամ,

– Գույքահարկի կտրուկ բարձրացումը,

– Շրջանառության հարկի կրկնակի ավելացումը կամ որոշ դեպերում շրջանառության հարկով աշխատողների տեղափոխումը ավելացված արժեքի հարկի և շահութահարկի դաշտ, ինչը շուրջ 8 անգամ հարկային բեռի ավելացում է նախատեսում,

– Երևանում աղբահանության վճարի ավելացումը․ քառակուսի մետրերով աղբահանության վճարի հաշվարկը միջինը երկու անգամ ավելացնում է ֆինանսական բեռը բնակչի վրա,

– Քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրի պահանջը, որը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։

Բիզնեսի և շարքային սպառողների համար ստեղծվել են անտանելի պայմաններ։ Ինչպես որ 2008–ին պարզեցված հարկը վերացրեցին, բիզնեսի դեմ տեռոր իրականացրեցին և 2009 թվականին ՀՀ–ն տնտեսական անկման համաշխարհային հակառեկորդ սահմանեց (դրամով՝ -14,4 տոկոս, դոլարային հաշվարկով՝ -35 տոկոս) և կառավարման այդ շրջանում մինչև 2018–ը ունեցանք շուրջ 300 հազարի հասնող արտագաղթ, այնպես էլ հիմա գնում ենք նույն ուղղությամբ։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից