ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին խնդրել է աջակցել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Թրամփն ընդգծել է, որ Չինաստանի առաջնորդի հետ զրույցում ասել է, որ «այդ հարցը պետք է լուծվի»։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Սի Ծինփինը «այս ուղղությամբ շատ բան չի արել»։
Թրամփը հավելել է, որ Չինաստանի ղեկավարն ունի մեծ իշխանություն, ինչպես ԱՄՆ-ն։
Նշվում է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը նոր երանգ է տվել Պեկինի և Վաշինգտոնի հարաբերություններին։