Foto

«Սա վերջին ու վճռական դատն է, հավատում եմ` ամուսինս Բաքվից տուն կվերադառնա»․ Դավիթ Բաբայանը խցում մենակ չէ

Բաքվի դատարանը դատավարության հաջորդ նիստին որոշում կկայացնի գերիների ու պատանդների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարության խափանման միջոց կալանքը՝ տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ։ Ավելի քան 1 տարի 4 ամիս Բաքվի բանտում գտնվող Էրիկ Ղազարյանի կինը՝ Ալլան MediaHub-ին պատմեց իր սպասումների և այն մեծ հավատի մասին, որ Բաքվի դատարանն ազատ կարձակի ամուսնուն և Էրիկը հայրենիք կվերադառնա։

«Մեր աղջիկն ընդամենը 11 ամսական էր, երբ Էրիկը գերեվարվել է Արցախից։ Միլենան հիմա 2 տարեկան 3 ամսական է ու ամեն ինչ հասկանում է։ Շատ ենք կարոտում։ Հավատում եմ, որ անպայման կգա»,- ասաց կինը։ 

Երեկ՝ հունվարի 22-ին Էրիկը տուն է զանգահարել։ Ալլայի խոսքով՝ ամուսնու ձայնը վատ չի եղել, տրամադրությունը՝ ևս։ Նույն բանտախցում Էրիկի հետ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու Հադրութի շրջանի 30-ամյա բնակիչ Վասիլի Բեգլարյանն են։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։