ՆԳՆ-ն հաղորդում է, որ «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող
փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը
դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքերը՝ սահմանելով 50 000 և 150 000 դրամ՝
համապատասխանաբար 1000 և 25 000 դրամի փոխարեն:
ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը հայտնել է, որ գործող տուրքի չափերը
սահմանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարվա ընթացքում չեն վերանայվել: Ըստ փաթեթի՝
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից կազատվեն Հայաստանի Հանրապետությունում
փախստականի կարգավիճակ ստացած անձինք:
Բարձանում են բոլոր
հարկերը, ընդ որում, ոչ թե 1-2 այլ՝ 50 անգամ։ Աշխարհի ոչ մի պետությունում, ոչ
մի հարկատեսակ միանգամից 50 անգամ չի թանկանում։ Ավելին՝ հարկատեսակաը թանկանում
է, երբ ծառայությունը բարեկարգվում է բարելավվում է և այլն։ 1997թ-ից առ այսօր կամ
2018-ից ու 2022թ-ից մինչ այս պահն ի՞նչ էական փոփոխություն է կրել քաղաքացիության
համար դիմում ներկայացնելը, որ 1000 դրամից դառնում է 50 000 դրամ։ Օրենքի նախագծի
միակ հիմնավորումն այն է, որ գները, 1997թ-ից սկսած, չեն վերանայվել։ Հենց այդ թվականից
սկսած դիմումը կապույտ գրիչով գրվել է սովորական բարակության A4 ֆորմատի թղթի վրա և
հանձնվել է անձնագրային բաժնի աշխատակցին, ով մուտք է արել համակարգ։ Հիմա պարզապես դրա համար
հերթեր են գոյանում և ամիսներ շարունակ պետք է սպասել՝ մինչև հերթը հասնի, ապա նոր դիմումն
ընդունեն։ 1997թ-ի և ներկայի միչև մի տարբերություն էլ կա։ ՀՀ քաղաքացիությունն ընդունելը
պատիվ էր և վճարել դրա համար, առանձնապես կարիք չկար, իսկ հրաժարվողներն էլ շատ քիչ
էին։
Հիմա ՀՀ քաղաքացի արցախցիները
պետք է նորից ընդունեն ՀՀ քաղաքացիությունը և փաստացի ամեն մի արցախցի կվճարի 50 000
դրամ։ Ցավոք սրտի, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների թիվն էլ է չափազանց շատ։ Այսինքն
այս իշխանությունից ազատվելու համար էլ պետք է հարկ վճարել 25 000
դրամի փոխարեն 6 անգամ ավելի՝ 150 000 դրամ։
ՀՀ վարչապետն ասում
է, որ հարկերը դառնում են թոշակ, նպաստ, առողջապահություն և կրթություն։ Անցյալ տարի
12 000 դրամից 160 000 դրամ դարձած կարմիր գծերը, ինչո՞վ են բարելավել իրավիճակը։
Կենսթոշակների և նպաստների ավելացում չի եղել, առոջապահական ծառայություններն էականոորն
թանկացել են՝ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, որոշ ծառայություններ, որ նախկինում սպասարկվում
էին պետական պատվելի շրջանակներում, դուրս են մնացել։ Կրթության որակն այնպիսին է, որ
մեկ տարուց ավելի է՝ դասագրքեր չեն տպագրվում և այսպես շարունակ։ Մայրաքաղաքում աղբահանության
և ասֆալտապատման ծայրահեղ ծանր իրավիճակ է։
Այս տարի հունվարի
1-ից նոր գույքարհարկը և աղբի հարկը ևս մի քանի անգամ թանկացել է՝ փոխվել է հաշվարկման
համակարգը, հայտարարագրման նոր համակարգն է գործում, որը լրացուցիչ հարկեր է գեներացնում,
այն հարկերն էլ, որ տևական ժամանակ չէին թանկացել, մաս-մաս թանկացնում են։ Իսկ ինչո՞ւ
այս ֆոնին և գնաճի ահռելի ցուցանիշի պարագայում չավելացավ նպաստը և թոշակը։ Սա ոչ թե
հարկեր են, որը բոլոր երկրներում, բոլորը վճարում են, այլ հարկաթալան է՝ տուգանքի մատերիալների
համար։