Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը դատապարտել է Բաքվի բանտերում ապօրինի և շինծու մեղադրանքներով պահվող հայերի նկատմամբ հունվարի 17-ին մեկնարկած դատական գործընթացները՝ կոչ անելով ԱՄՆ պետքարտուղարությանը պատժամիջոցներ սահմանել Ալիևի վարչակարգի դեմ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Դինա Տիտուսի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«18 հայ քաղբանտարկյալներ գաղտնի վարույթով կանգնել են դատարանի առաջ՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումներից հետո»,-նշել է Տիտուսը։
Ներկայացուցիչների պալատի անդամը դատապարտել է Բաքվի դատարանում մեկնարկած ապօրինի ու շինծու գործընթացները և կոչ արել ԱՄՆ պետքարտուղարությանն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
«Ես դատապարտում եմ այս կեղծ դատավարությունները և կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը դիտարկել Մագնիտսկու պատժամիջոցների կիրառումը Ալիևի վարչակարգում մարդու իրավունքները ոտնահարողների նկատմամբ»,-գրել է նա։