Foto

Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան

Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․․․ 2025 թվականը սկսում ենք նոր կորուստներով։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Պաշտոնական Երևանը համաձայնվեց․

1. դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով,

2.սահմանադրության նոր տեքստը, որ բավարարելու է ադրբեջանի բոլոր պահանջները պետք է պատրաստ լինեն ոչ թե 2027 այլ 20226 թվականին,

3. «սահմանազատումը» սկսել Հայաստանի հյուսիս-արևելքից՝ Տավուշի մարզից, ինչի արդյունքում ադրբեջանին կհանձնվի Ոսկեպարը, որը թուրքերը կոչում են Ասկիպարի անկլավ։

Բոլոր զիջումները նիկոլը հիմնավորում է խաղաղություն հաստատելու ցանկությամբ։ Միակողմանի կործանարար զիջումների սահմանն ալիևը դեռ չի գծել։ ադրբեջանի համար միակ ընդունելի խաղաղությունը մեր պետականության գերեզմանն է, որտեղ հայ ազգը կհանգչի խաղաղությամբ։

Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»,- գրել է պատգամավորը: