Foto

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա M դասի նոր բռնկում է տեղի ունեցել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից:

Նման ուժգնությամբ բռնկումն արդեն երրորդն է մեկ օրում։

«Հունվարի 17-ին 13 րոպե տևողությամբ M2.1 բռնկում է գրանցվել արևային բծերի 3964 խմբում՝ N04W27 ռենտգենյան ճառագայթների տիրույթում», - նշել է Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը: