Foto

«Իրանի ներկայությունը ԵԱՏՄ-ում մեծ խթան կհաղորդի». Փեզեշքիան

Իրանի ներկայությունը ԵԱՏՄ-ում մեծ խթան կհաղորդի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»․ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։


«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր համագործակցությանը, ես խորապես համոզված եմ, որ այդ միավորման շրջանակներում մեր ներկայությունը նույնպես մեծ խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը», – ասել է Փեզեշքիանը:


Ըստ իրանի նախագահի՝ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում։


Փեզեշքիանը Միշուստինին վստահեցրել է, որ Իրանում բոլորը լի են վճռականությամբ՝ կատարելու բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն ԻԻՀ և Ռուսաստանի միջև: