Foto

Մարզերի բնակիչների համար հանրային տրասպորտը կրկնակիից ավելի կթանկանա

Ինչպես հայտարարել է ՔՊ-ական փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, մարզերից Երևան եկող տրանսպորտային միջոցների վերջնական կանգառը պետք է լինի, այսպես կոչված, ավտոկայաններում։ Կարգելվի մարզային տրանսպորտի մուտքը Երևան։ Այսպիսով՝ մարզերի բնակիչները կշարունակել վճարել և՛ իրենց միջքաղաքային տրանսպորտի համար, և՛ Երևանում տեղաշարժվելու՝ ուղևորափոխադրման առաջարկվող փաթեթների համար։ Օրինակ, ամենամոտ Աբովյան քաղաքից Երտասարդական մետրոյի հատված հասնելու համար քաղաքացիները վճարում էին 300 դրամ։ Այս փոփոխությամբ ևս 300 դրամ կպահանջվի, որպեսզի Ավան վարչական շրջանից հասնեն նույն վայրը։ Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը թանկացնում է, ոչ միայն մայրաքաղաքի տրանսպորտը, այլև՝ ողջ Հայաստանինը։

Այս փոփոխությանը մնացել են հաշված օրեր՝ փետրվարի 1-ից Երևանում կգործեն հանրային տրանսպորտի նոր՝ թանկացած սակագները։ Մարզային բնակիչները մինչ այժմ ձեռնապահ էին մնում մասնակցել Երևանում տրանսպորտի դեմ թանկացման ակցիաներին, որոնք իրարից անկախ սկսել են Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները։

Նկատենք, որ այսօրվանից սոցիալական ցանցերի իրենց իրենց էջերում քաղացիները տարածում են հետևյալ տեքստը և միանում պայքարին։

«Փետրվարի 1-ից ես տրանսպորտով երթևեկելիս վճարելու եմ 100 դրամ, ոչ մի կոպեկ ավել էս ջեբկիրներին. Էդ կլինի իմ բողոքի ակցիան, ընդդեմ էս անհասկանալի թալանչի քաղաքապետի։ Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին վճարել նույն կերպ ու վերջ տալ էս թալանին»։

Եթե տրանսպորտից օգտվող բոլոր քաղաքացիները փետրվարի 1-ի դուրս գան պայքարի, մասնակցեն բոյկոտին և նրանց միանան նաև այն քաղաքացիները, որոնք չեն օգտվում տրանսպորտից, ապա քաղաքային իշխանությունը պարզապես անզոր կլինի և ընդառաջ կգնա արդարացի պահանջին։


 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան