ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 20-21-ը:
Բացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
12 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
8-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի հայտնաբերման,
7 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
5-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
4 դեպք՝ խուլիգանության,
3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, ինքնիրավչության,
2-ական դեպք՝ խարդախության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, սառը զենք կրելու։
Բացահայտվել են ավտոմեքենայի գողության, վստահված գույքըի հափշտակման, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգության, անառակաբարո արարք կատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, փաստաթղթեր հափշտակելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, խարդախության։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։









