Foto

ՖԻՖԱ-ն թարմացրել է կանանց հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանը վարկանիշում փոխել է դիրքը

ՖԻՖԱ-ն հրապարակել է կանանց ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը վերջին շրջանում գրանցած անհաջող ելույթներից հետո նահանջել է երեք հորիզոնականով և այժմ 149-րդն է։

Հիշեցնենք, որ Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմն այս ամիս աշխարհի առաջնության որակավորման փուլում տանը խոշոր՝ 0:3 հաշվով զիջել էր Բելառուսի հավաքականին։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Իսպանիա
  2. ԱՄՆ
  3. Անգլիա
  4. Գերմանիա
  5. Ճապոնիա
  6. Բրազիլիա
  7. Ֆրանսիա
  8. Շվեդիա
  9. Կանադա
  10. Նիդերլանդներ