Foto

Պուտինը գնահատական է տվել Փաշինյանի պարզաբանումներին

ՓԱշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ ուրույն հաղորդագրություն է տարածել ռուսական կողմը: Այն հրապարակել է kremlin.ru կայքը

Մասնավորապես ասվում է.

«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց:

Ի շարունակություն 2024 թվականի դեկտեմբերին անցկացված Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի, քննարկվել են հետագա ինտեգրացիոն համագործակցության որոշ օրախնդիր հարցեր, նախ և առաջ՝ էներգետիկայի ոլորտում: Արձանագրվել են ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքի արդյունքում՝ այդ թվում Հայաստանի, իրական օգուտները:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Եվրամիության հետ հարաբերությունների վերաբերյալ Երևանի վերջին քայլերը: Ռուսաստանի առաջնորդը դրանց համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ է տվել»:


Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան