Հայաստանի արձագանքը Զանգեզուրի միջանցքի մասին ռուս լրագրողների հայտարարություններին տարակուսելի է, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանից մենք միշտ լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, ուստի Երևանում արձագանքը տարակուսելի է: Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշումը հայտնի է Երևանին։ Ռուսաստանը հետևողականորեն խոսում է եռակողմ համաձայնագրերի հիման վրա բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին։ Այս դիրքորոշումը շատ հստակ արտահայտված է»,- ասել է Զախարովան։
Աղբյուրը՝ lurer.com









