Foto

Արարատ Միրզոյանը հրավիրվել է ՌԴ. Լավրով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է ՌԴ, նրա այցը կարող է տեղի ունենալ շուտով։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Արարատ Միրզոյանը հրավիրվել է ՌԴ, նա հրավերն ընդունել է։ Մենք սպասում ենք նրան։ Հուսով եմ, որ այցը տեղի կունենա շուտով»,- ասել է Լավրովը։
Ի դեպ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովըհայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պարզ չեն։ <Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, բայց արդարության համար ուզում եմ ընդգծել, որ Երեւանը չի արգելափակում որոշումների կայացումը։ Այդ իսկ պատճառով կազմակերպությունն աշխատում և գործում է, ասել է նա։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ դեռևս 2022 թվականի աշնանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել՝ սահմանին (Հայաստանի և Ադրբեջանի) զսպիչ դեր խաղալու համար։ Սակայն հայ գործընկերներն այն ժամանակ հրաժարվեցին՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունը չի պաշտպանել իրենց սահմանը սեպտեմբերյան մարտերի ժամանակ։

«Նախագահ Պուտինը բազմիցս է վերադարձել այս թեմային. չի եղել սահմանազատված սահման, ավելին, երբեք չի եղել սահմանազատում, և երեք-երկու կիլոմետր մի ուղղությամբ, մյուս ուղղությամբ։ Այո, այն ժամանակ էլ նման փոխհրաձգություններ եղել են, բայց հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, նույնպես Հայաստանի ինքնիշխան որոշումն էր»,- ասել է նա։

Աղբյուրը՝ News.am