Foto

Այժմ մենք երեք մարդ ունենք Neuralink ուղեղի իմպլանտով․ Մասկ

Neuralink-ի ուղեղի իմպլանտը հաջողությամբ ներդրվել է երրորդ անձի, ասել է ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը Stagwell-ի մարքեթինգի տնօրեն Մարկ Փենին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է X սոցիալական ցանցում։

«Այժմ մենք երեք մարդ ունենք Neuralink իմպլանտներով, և նրանք բոլորն էլ լավ են աշխատում», - ասել է Մասկը:

Նրա խոսքով, ընկերությունն ակնկալում է, որ այս տարի նման իմպլանտներով հիվանդների թիվը կաճի մինչև 20-30 հոգու։ 


Աղբյուրը՝ Lurer.com