Foto

Լոս Անջելեսում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցերը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը Գլխավոր հյուպատոսությունում ընդունել է Ամերիկայի Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամներին։ Այս մասին հայտնում է հյուպատոսությունը։

Հանդիպման ընթացքում Հնչակյան կուսակցության անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը և ծրագրերը։

Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ միջև բազմոլորտ համագործակցության զարգացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ համագործակցության հարցեր։

Անդրադարձել է կատարվել ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների անցկացմանը։