ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը խոստովանել է, որ Եվրամիության և ԱՄՆ-ի հարաբերությունները Դոնալդ Թրամփի գլխավորած ներկայիս վարչակազմի օրոք «լուրջ փորձության են ենթարկվում»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է բելգիական Le Soir թերթին տված հարցազրույցում։
«Մեր հարաբերություններն, անշուշտ, փոխվել են, և բոլորի համար պարզ է, որ դրանք ներկայում լուրջ փորձության են ենթարկվում», – ասել է նա:
Պաշտոնյան հավելել է, որ պատմության ընթացքում եղել են ժամանակաշրջաններ, երբ կողմերի հարաբերությունները հարթ չեն ընթացել։
«Բայց դրանք կենսական նշանակություն ունեն երկու կողմերի համար էլ», – շեշտել է Կալասը:









