Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ժամանակավոր կառավարություն» ու 9%-ոց քաղաքային «իշխանություն» հակասությունը
Վաղ առավոտյան կառավարությունից տեղեկացրին, որ Նոր տարվա կապակցությամբ ունեցել ենք անցած
տարվա համեմատ ավելի շատ զբոսաշրջիկներ։
Մարդիկ եկել էին Երևանում դիմավորելու Նոր տարին ու շրջելու Հայաստանում։
Էս լուրը համընկավ երեկ երեկոյան ստացած մի քանի բողոք, վրդովմունքի հետ։
Զբոսաշրջիկները նշում էին, որ Նոր տարվա գիշերը՝ ժամը 00:00-ին հավաքվել էին հրապարակում ու սպասում էին հրավառությանը, էն էլ «քոռ ու փոշման», նեղսրտած թողել գնացել են․ հրավառություն Ամանորի մեկնարկին այդպես էլ չի եղել։
Նաև ասում էին՝ հիմա հրապարակում ենք, էն էլ գլխավոր տոնածառը կիսատ ա, հավաքում են։ Բա՞ Հին Նոր տարի է՛լ չկա՞, էլ նախկինի պես մինչև հունվարի 13 չէր մնալո՞ւ։
Երևանն ամեն կերպ խայտառակելու միակ մեղավորն ու պատասխանատուն ՔՊ-ն է, ու ՎԵՐՋ։
Բա էն 550 մլն դրամը կամ 1 մլն 300 հազար դոլարն ինչի՞ վրա եք ՄՍԽԵԼ։