Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՊԵԿ լրատվական ծառայությունից։
«Հրդեհի բռնկման հանգամանքները պարզվում են»,- ասված է հայտարարության մեջ։
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ կա 3 տուժած․ «Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին։
Հրդեհի հետևանքով տուժել է 3 անձ, որոնց տեղում փրկարարներն ու ոստիկանները ցույց են տվել առաջին օգնություն։ Նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն»։