Foto

33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններով են ստացվել, որ Ալիխանյան եղբայրներ փողոց 6 հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «պոլիտրավմա ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել Երևանի բնակիչ 53-ամյա Սերգեյ Տ․-ին, ում առողջական վիճակը ծանր է։

Վերջինիս քույրը բժիշկներին հայտնել է, որ նրան մարմնական վնասվածքները եղբորը հասցրել է նրա հարևանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 24-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Ալիխանյան եղբայրներ փողոց 6 շենքի 2-րդ և 3-րդ հարկերի շքամուտքում Սերգեյ Տ․-ին բռունցքով մի քանի անգամ գլխի հատվածում հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածք է պատճառել Երևանի բնակիչ 33-ամյա Սևակ Գ․-ն։

Ոստիկանները ձեռնարկվում են միջոցառումներ՝ Սերգեյ Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ: