Foto

Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է. Նիկոլ Փաշինյան

Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ նա շաբաթվա սկզբին էր հայտարարել քովիդով վարակված լինելու մասին: Նա տեսակապով էր մասնակցում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, քանի որ կովիդի դրական թեստի պատճառով չէր մեկնել Սանկտ Պետերբուրգ:

Նախօրեին էլ թեեւ հայտնել էր, որ աշխատանքի է գնում, սակայն կառավարության նիստը չէր վարել: