Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղին կամուրջ է Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը դեկտեմբերի 27-ին Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու կառուցման մեկնարկի արարողության ժամանակ, տեղեկացրել է Tazabek-ը։
Ժապարովի խոսքով՝ նոր երկաթուղին ոչ միայն ռազմավարական օբյեկտ կլինի, այլեւ կապող օղակ։
«Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան նորերկաթուղային միջանցքը կդառնա Եվրասիականմայրցամաքի հարավային կամրջի ճյուղը եւ ելքկբացի դեպի Արեւմտյան Ասիայի եւ ՄերձավորԱրեւելքի շուկաներ։ Այս երթուղին թույլ կտաՉինաստանից բեռնափոխադրումներ կատարելՂրղզստան եւ Կենտրոնական Ասիա, իսկ այնտեղիցԹուրքիա եւ այնուհետեւ Եվրամիություն։ Նախագիծըկծառայի տարածաշրջանային կապերիամրապնդմանը եւ տրանսպորտային ուղիներիդիվերսիֆիկացմանը, ինչը կբարձրացնիտարածաշրջանի մրցունակությունը՝ որպեստրանսպորտային տարանցիկ հանգույցի»,- նշել էնա։
Ժապարովն ավելացրել է, որ երկաթուղին կարագացնի Ղրղզստանի տնտեսական աճը եւ կամրապնդի երկրի դիրքերը որպես Եվրասիայում տարանցման հանգույցի։