Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում:
Ավելին, այն կառույցները, որոնք գործառույթների կամ ավանդույթների բերումով ապահովում են երկրի դիմադրողականությունը` գործող իշխանության համառ ջանքերով շարքից հանվել են կամ էապես թուլացվել:
Ի հեճուկս դրսում փիսիկ խաղալու իշխանության կեցվածքին, ներսում սրանք ամբողջությամբ մեջ աչքի են ընկել բռնապետական մեթոդներով, լպիրշությամբ, անարդյունավետ կառավարմամբ:
Նույնիսկ հանրության տեսանկյունից արտաքուստ դրական թվացող նախաձեռնությունները կիսատ-պռատ են մնացել կամ ձախողվել, որովհետև պրոցեսները կա´մ մինչև վերջ չեն տարվել կա´մ դրանց ապահովումն իրականացնողները «գցել են ոտքներին»:
Կարճ ասած, սրանք իրենց արած-չարածով երկիրը զինաթափել են, դրա համար էլ ողջ տարի հանրությանը համոզում էին, որ ճիշտը Հայաստանին առաջադրված օկուպացիոն պահանջներն ընդունելն է, իսկ պայքարելու իմաստ չկա»: