Foto

Իշխանությունը փակուղային վիճակում է․ Փաշինյանի հարուցած բանավեճային կեղծ օրակարգը․ Սուրենյանց

Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երկրում հասունանում է հեղաշրջում…

«Ինչպես Փաշինյանին «դեմ տալ» պատին. Տեր-Պետրոսյանը լուծումն առաջարկել է

«Եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով», - օրերս ընդգծել է Լևոն Տեր-Պետրոսյանն՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչին:

Փաշինյանի հարուցած բանավեճային կեղծ օրակարգի մի քանի օրերին Առաջին նախագահի կոչը միակ ռացիոնալն էր:

Այն ամբողջովին բացահայտելու է Փաշինյանի «փաստարկների» սնանկությունը և պատահական չէ, որ իշխանության ներկայացուցիչները «ջուրը բերաններն արած» լռում են:

Այս դեպքում Փաշինյանը չի կարող հղում անել բանակցային խորհրդապահությանը, քանի որ Արցախն այլևս գոյություն չունի, ավելին՝ ՔՊ ողջ վերնախավը «հպարտությամբ» արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայումս բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում որևէ բառ անգամ չկա ԼՂ-ի, անգամ նրա ժողովրդի իրավունքների մասին:

Իշխանության պատային, փակուղային իրավիճակն ակնհայտ է, բայց առնվազն տարակուսելի է, որ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակները, ողջ ընդդիմադիր դաշտը չեն կոնսոլիդացվում Տեր-Պետրոսյանի առաջարկի շուրջ՝ հրապարակել կարգավորման բոլոր տարբերակները և դրանց պաշտոնական Երևանի արձագանքները:

Հավատացնում եմ՝ եթե դա դառնա քաղաքական, լրատվական դաշտի կոնսոլիդացված պահանջը, Փաշինյանը կսեղմվի պատին՝ կամ խոստովանելով, որ ինքն է կործանել Արցախը, կամ էլ՝ զրկվելով ներքաղաքական կյանքում կեղծ օրակարգեր գեներացնելու հնարավորությունից»: 

7

Paused