Աննա Հակոբյանն արդարադատության
նախարար Սրբուհի Գալյանի, ՔԿԾ աշխատակիցների հետ գնացել էր «Աբովյան» ՔԿՀ՝ կանանց գաղութ։ Տեսանյութում
երևում է, որ Աննա Հակոբյանի ետևում բանտարկյալ կանայք են նստած՝ բանտային համազգեստով։
Նրանց առաջ ելույթ են ունենում երգիչներ։ Կալանավորված կանայք
էլ երգում են, ուրախանում, պարում։ Վերջում Աննա Հակոբյանը մոտենում է նրանցից մի քանիսին՝
մի քանի բառ փոխանակում, լուսանկարվում և հեռանում։ Բանտում ամանորյա այս միջոցառումը
կազմակերպել և տիկնանց այնտեղ հրավիրել էր «Հանուն ազատության» հասարակական կազմակերպությունը։
Առաջին հայացքից սովորական միջոցառում է,
բայց իրականում այն խախտում է իրավական և էթիկակական մի շարք նորմեր։ Քրեակատարողական
հիմնարկները հատուկ պահպանվող տարծքները են, որտեղ քաղաքացիների մուտքն արգելվում է։
Երբեմն էլ թույլատրվում է հատուկ գրություններով։ ՀՀ քաղաքացի Աննա Հակոբյանը, ցանկացած
ՀԿ-ի հրավերով այնտեղ գնալով, խախտում է հատուկ ռեժիմը։ Արդարադատության նախարարն էլ, ի պաշտոնե, որևէ պարտավորություն չունի Աննա
Հակոբյանին որևէ տեղ ուղեկցելու։ Նախարարի պաշոտնը, որքան էլ հայեցողական համարի իշխանական
ընտանիքը, միևնույն է գործում է, օրենսդրական պարտականություններին և իրավունքներին
վերբերող ակտեր կան, և դրանց մեջ Աննա Հակոբյանին ուղեկցելը ներառված չէ։
Իրավական և էթիկական մույս խնդիրն այն է, որ բանտարկյալների դեմքերը խոշոր պլանով
նկարված և հրապարակված են։ Օրենքով արգելվում է թիրախային ցանկացած խմբի, շահառուների, անձանց տեսանկարահանումը և հանրայնացումը։ Այդպես նրանք կարող են թիրախավորվել հասարակության
կողմից։ Բացի այդ, կանանց հարազատները կամ գուցե անչափահաս երեխաները, տեղյակ չեն նրանց
բանտում գտնվելու մասին։ Այդ կերպ թիրախում է հատնվում նաև բանտում պատիժը կրող կնոջ
ընտանիքը։ Օրինակ տեսանյութում դասընկերոջ մայրիկին տեսնելը՝ նման կարգավիճակում, թիրախ
կդարձնի նրանց անչափահաս երեխային։ Մեկ այլ՝ ժողովրդավարության բաստիոն, երկրում մարդու
իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) արագ կարձագանքներ, կնշեր, որ էթիկական, ինչպես նաև ՄԻԵԴ
կոնվենցիայի խախտումներ են առկա։ Սակայն, անկախ և անաչառ, ոչ հայեցողական պաշտոն զբաղեցնող
ՄԻՊ-ը դեպքին չի արձագանքել։ Հավանաբար այն պատճառով, որ մեր երկում ՄԻՊ-ն իշխանության
ներկայացուցիչ է, նույն Աննա Հակոբյանի հետ հաճախ է հանդիպում, երբեմն էլ հավաքների
ժամանակ երգում է նրա համար: Բնական է, որ խախտումը չի տեսնում։ Հենց այսպես էլ
ապրում ենք մեր երկրում։
Vesti.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Աբովյան ՔԿՀ մուտք գործելիս, հավաքվել են բոլոր հյուրերի բջջային հեռախոսները, ինչը ՔԿՀ մուտք գործելիս մինչ այդ ընդունված պրակտիկա չի եղել։ Հետևաբար տեսանյութ հրապարակվել է հենց իշխանական տիկնանց կողմից; Այստեղ փաստացի պաշտոնական դիրքը չարաշահել է նաև արդարադատության նորանշանակ նախարարը։
Մեկ ուշագրավ փաստ ևս՝ Աննա Հակոբյանը ՔՀԿ է այցելել, այն ժամանակ, երբ հայտարարվեց ամուսնու կորոնավիրուսով վարակված լինելու մասին։ Այսինքն, մեկուսացման փոխարեն մուտք է գործել հատուկ պահպանվող վայր։