Ըստ եվրոպացի աստվածաբանների՝ ի տարբերություն ԵՄ անդամ պետություններում գործող «պետական եկեղեցիների», Հայ եկեղեցին երբեք չի ձգտել աստվածապետության և «պետական եկեղեցու» կարգավիճակի: Այն եղել և մնում է բացառապես «Ազգային եկեղեցի», իսկ հոգևորականները առանցքային քաղաքական և պետական խնդիրներին խիստ ծայրահեղ դեպքերում միջամտել են ոչ որպես սահմանադրական կարգավիճակով օժտված եկեղեցական կառույցի ներկայացուցիչ, այլ որպես ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐ: Ուստի պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին բնորոշ ավանդական ընկալումները Հայ եկեղեցու առնչությամբ անվերապահորեն, ընդ որում՝ էլ ավելի աղճատված կիրառելը, առավել ևս խմորվող հակաեկեղեցական տրամադրությունները իբրև խղճի ազատության միջազգային չափանիշներին հավատարիմ մնալու միտումներ հրամցնելը զուրկ է առողջ մտածումներից:









