Foto

Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով

Ռուսաստանը չի համաձայնի հրադադարի հաստատմանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Россия 1» հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդաշարի եթերում։

«Հրադադարը մեզ ձեռնտու չէ։ Մեզ անհրաժեշտ են հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող պայմանավորվածություններ, որոնք միտված կլինեն հակամարտության հիմնական պատճառների վերացմանը»,- ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ  այսօր Արևմուտքում և Ուկրաինայում խոսում են բացառապես զինադադարի մասին, որպեսզի ժամանակ շահեն։ 

«Որպեսզի Կիևի ռեժիմը կրկին ուժ կուտակի  Արևմուտքի օգնությամբ և  իր տերերի հրահանգով Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու նոր փորձեր անի»,- ասել է նա։

Ավելի վաղ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել, որ Ռուսաստանին ոչ թե հրադադար է անհրաժեշտ, այլ կայուն խաղաղություն՝ անվտանգության երաշխիքներով։ Նա ևս նշել էր, որ երկարատև հրադադարը Ուկրիանան կօգտագործի՝  վերապատրաստելու իր զորքերը։