Ուկրաինան 150 միլիոն եվրո դրամաշնորհ է ստացել Եվրամիությունից՝ երկրի վերականգնման ծրագրի շրջանակներում։ Միջոցների մի մասը, մասնավորապես, ուղղվելու է կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին աջակցելուն։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եվրամիությունը 150 միլիոն եվրո է ուղարկել Ուկրաինայի պետական բյուջեի հատուկ հիմնադրամին: Հավաքագրված միջոցները Ուկրաինայի և ԵՄ-ի միջև «Աջակցություն արագ վերականգնման» ծրագրի ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինն են», ասվում է ֆինանսների նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։