Foto

ՀՀ պետական պարտքը 2024 թ. վերջին կլինի մոտավորապես 49.8 տոկոս․ Վահե Հովհաննիսյան

ՀՀ պետական պարտքը 2024 թ. վերջին կլինի մոտավորապես 49.8 տոկոս` ֆինանսների նախարարության սպասումներով։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Դա կախված կլինի ՀՆԱ–ի ցուցանիշի հրապարակումից, որը տեղի կունենա գարնանը։ Մեր նախնական գնահատականով` ՀՆԱ–ն կլինի 5.5 տոկոսի շրջանակում»,– նշել է նա։