Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանում աղբահանության վճարների թանկացմանը.
Հարգելի համաքաղաքացիներ։Հերթական թանկացումը առաջ է բերում մի քանի հարց,որը քպ խմբակցության լուսավոր քառակուսի գլուխներին եմ հղում։
1.Եթե բնակարանում ոչ ոք չի ապրում , կենցաղային աղբ ինչպես է գոյանալու ?: Այսինքն եթե չկա աղբյուրը, դուք ինչպես եք փորձում նոր տուրք գանձել մակերեսի քառակուսիների վրա?:
2. Ինչու է էականորեն վատթարացվում սեփական տներում ապրող քաղաքացիների վիճակը,որոնց տների մակերեսը բավականին մեծ է ? :Քաղաքացիները ունեն հավասար սահմանադրական իրավունքներն եվ այս նոր տուրքը հակասահմանադրական է եվ արժէ այն բեկանելու համար դիմել վարչական դատարան, որտեղ սա ևս կբեկանվի 2024 թվականի կարմիր գծերի որոշման նման։
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք եվ քպ ու նրա արբանյակ հանրապետություն խմբակին հորդորում ենք հրաժարական տալ եվ Երևանը ազատել իրենց կառավարումից, որի ղեկավարը ութ միլիոն դրամով ինքնաթիռի տոմսով է երթևեկում բյուջեի հաշվին։
Որպես հետգրություն։ Էս ապիկարները մինչև հիմա չեն կարողանում աղբի վերամշակման գործարան կառուցեն, որով աղբը բյուջեին մլրդավոր դրամներ կբերի։