Foto

Սիրելի՛ երևանցի, տրանսպորտը քեզ համար դառնում է մինիմում 220 դրամ

Երևանի քաղաքապետարանը գործարակել է նոր transport.yerevan.am կայքը։ Այստեղ քաղաքացիները կարող են ծանոթանալ առաջարկվող տրանսպորտային փաթեթներին և հաշվարկել, թե ո՞րն է իրենց համար ամենամատչելին։

Կայքում կան 90-րոպեանոցից մինչև մեկ տարվա անսահմանափակ ուղևորությունների փաթեթներ։ Քաղաքապետարանը հիմանավորում է, որ փաթեթեները մատչելի են, հարմար են քաղաքացուն, իսկ շատ օգտվողի համար, գուցե, նաև նվազի։ Սակայն գոնե ներկա սակագինը որևէ դեպքում չի պահպանվում։  Դիտարկենք ամենապարզ փաթեթը՝ 10 ուղևորությունն արժե 2200 դրամ։ Այսինքն, ներկա սակագնի՝ 100 դրամի փոխարեն, մեկ ուղևորությունը երևանցու համար թանկանում է 120 տոկոսով՝ դառնալով 220 դրամ։  Ինչո՞վ է սա արդարացվում կամ ինչպե՞ս  է մատուցվում այն երևանցիներին։

Նախ, դեռ փոխքաղաքապետի պաշտոնում, Ավինյանը հայտարարում էր, որ տրանսպորտի սուբսիդիան շատ է, որ իրենք ավտոբուսներ են գնել, ուրմեն պետք է քաղաքացին պատրաստ լինի վճարել դրա դիմաց։ Արտաքին պարտքի հաշվին ձեռք բերած ավտոբուսի, ինչպես նաև քաղաքապետարանին սպասարկող մեքենանաերի համար «հերոս» հարկատուն արդեն իսկ վճարում է և տևական ժամանակ վճարելու է։

Քաղաքացու ի՞նչ է փոխվել հասարակական տրանսպորտում, որը պետք է ծառայությունը թանկացնի 120 տոկոսով։ Երևանցին շարունակում է երթևեկել ավտոբուսի դեռներին և դիմացը կանգնած ուղևորներին փաթաթված, շարունակում  է շնչել տարատեսակ «բույրերը», կրկին մինչև 1 ժամ սպասում է, որ հանրային տրանսպորտը ժամանի, շատ ու շատ երթուղիներ նույնիսկ չվատախտակին միացված չեն և այլն։  Մեծ հաշվով ոչինչ չի փոխվել։ Իսկ եթե միակ չափանիշն ավտոբուսի արտաքին տեսքն է, ապա այդ դեպքում ինչո՞ւ է քաղաքացին այդ սակագնով վճարում մանուշակագույն ավտոբուսների և մետոյի համար, ինչպես նաև 50 դրամ արժողությամբ տրոլեյբուսի համար։ Մետրոյին վոգոնները չափազանց հին են՝ ըստ տեսքի, դրանք հազիվ են տեղաշարժվում, տրոլեյբուսների մասին ավելնորդ է խոսել և այլն։ Իսկ մանուշակագույն ավտոբուսները նույնիսկ գազելներից են անմխիթար։ Որտե՞ղ է համահարթեցման այս տարամաբությունը։

Երևան քաղաքում, այդ նույն նոր ներկրված ավտոբուսների պատրվակով և նույն հիմնավորումներով, առանց փոփոխելու մերտրոյի և տրոլեյբուսի սակագինը, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013թ-ին առաջարկում էր թանկացնել տրանսպորտը՝ դարձնելով այն 150 դրամ։ Քաղաքացիները, որոնց թվում էին նաև ներկա իշխանության վերնախավից շատ շատերը, իրենց բողոքի ձայնը բարձրացրին և արդյունքում որոշվեց, որ  սակագինը մնա նույնը։ Հիմա, նույն դիմադրությանը չհանդիպելու համար, քաղաքային իշխանությունը մտածեց այս  խառնաշփոթ փաթեթները, որպեսզի մինչև այն հասկանալի դառնա երևանցուն, արդեն լինի դաժան իրականությունը։ Բացի այդ, ամեն անգամ, մաս-մաս հետաձգելով որոշման կիրառումը, քաղաքապետարանը փորձում է կոտրել դրա շուրջ ձևավորվող դիմադրությունը։ Սիրելի՛ երևանցի, հասկացիր, տրանսպորտը քեզ համար դառնում է մինիմում 220 դրամ։

Հեղինակ: Աննա Ավետիսյան