Foto

Երկիրը մեկն է, նրա անվտանգության ապահովումը համակարգի յուրաքանչյուր անդամի գերխնդիր

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության համակարգի աշխատակցի օրվա առթիվ։

«Ընդառաջ տասնամյակներով հաստատագրվածին՝ դեկտեմբերի 20-ը մեզանում շարունակաբար նշվել է որպես ազգային անվտանգության համակարգի աշխատակցի օր, հիշվել ու հիշատակվել է որպես երկրի, պետականության պահպանման առաջնագծում կանգնած առաջամարտիկի տոն։

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հավատարիմ մնալով ավանդույթին՝ Ազգային անվտանգության ծառայության գործող թե պահեստազորում գտնվող բոլոր աշխատակիցներին սրտանց շնորհավորում է մասնագիտական տոնի առիթով, մաղթում բոլորանվեր ծառայություն ի շահ հայոց պետականության պահպանման, ազգային ինքնության հարատևման, պետության անվտանգային խնդիրների պաշտպանության։

Երկիրը մեկն է, նրա անվտանգության ապահովումը համակարգի յուրաքանչյուր անդամի գերխնդիր՝ զերծ նեղքաղաքական, նեղխմբակային շահարկումներից, դրանցով թելադրված վայրիվերումներից։

Հիշենք՝ «պատիվ ունեմ»-ը ոչ թե բառերի սովորական կապակցություն է, այլ երկրի, ընտանիքի, մեր քրիստոնեական հավատի հանդեպ ունեցած պարտքի, սպայի արժանապատվության հավաստում-երդում։

Կրկին ու կրկին մեր շնորհավորանքները, լավագույն մաղթանքները»,- նշված է ուղերձում։