Foto

«Զանգեզուրի միջանցքը» մեզ համար անփոխարինելի նախագծերից է. Թուրքիայի տրանսպորտի նախարար

«Զանգեզուրի միջանցքը» մեզ համար անփոխարինելի նախագծերից է. այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

«Այդ «միջանցքի» իրականացմամբ ուղիղ կապ կապահովվի Ադրբեջանի, թյուրքական պետությունների և Հեռավոր Արևելքի հետ», - նշել է նա։

ՀՀ իշխանությունները բազմիցս պատրաստակամություն են հայտնել ապաշրջափակել բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները, սակայն ընդգծել են, որ դրանք պետք է լինեն տվյալ երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո:

Աղբյուրը՝ Tert.am