Foto

Հայ-թուրքական տնտեսական հարաբերություններ. կախվածությու՞ն, թե՞ հնարավորություն․ խորհրդաժողով կլինի

Դեկտեմբերի 14-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովը։ Այս մասին տեղեկցնում է ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակը։

Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների համատեքստում խորհրդաժողովը կանդրադառնա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տարբեր շերտերին՝ մասնավորապես քննելով վերջինիս ազդեցությունը Հայաստանի ու հայ ժողովրդի  անվտանգության, սոցիալ-տնտեսական իրավիճակի և զարգացման  հեռանկարների վրա։ 

Խորհրդաժողովը կծավալվի հետևյալ առանցքային թեմաների շուրջ․

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը որպես անվտանգային և զսպիչ գործոն,

աշխարհաքաղաքական զարգացումներ. պանթուրքականությունը տարածաշրջանային սպառնալիք,

հայ-թուրքական տնտեսական հարաբերություններ. կախվածությու՞ն, թե՞ հնարավորություն: 

Զեկույցներով հանդես կգան քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից։

Խորհրդաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է  նախապես գրանցվել հետևյալ հղումով։