Foto

Հակոբ Ասլանյանին հեռացրին ՔՊ-ից

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:

Այդ մասին հայտնեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Պարոն Ասլանյանը կուսացության և խմբակցության կարգերը խախտելու պատճառով քիչ առաջ խմբակցության որոշմամբ հեռացվեց՝ հայտնի հանգամանքներով պայմանավորված։

Հայտնի է՝ պարոն Աղազարյանը արտահոսքեր էր կազմակերպում խմբակցությունից, ինչն ապացուցված է փաստերով, և ցանկացած դրվագ, որով որևէ մեկը կպաշտպանի այդ պրոցեսը, բնականաբար, պետք է արժանանար այս ճակատագրին։

Պարոն Ասլանյանը այլևս չի հանդիսանում ՔՊ խմբակցության անդամ»,- ասաց Հովհաննիսյանը։