ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման հետ կապված իրենց պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավունքից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ինչպես պարզաբանել է դիվանագետը, նման միջոցառումների համար հիմք կարող է հանդիսանալ երկու տարվա ընթացքում չմարված պարտքը։ Այդ մեխանիզմը, հավելել է նա, նման է ՄԱԿ-ում գործող կանոններին։
Զախարովան ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը պարտադիր է բոլոր մասնակից երկրների համար, իսկ կազմակերպության բյուջեն ձևավորվում է ընդհանուր ներդրումների միջոցով։