Բայրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ:
Այսօր կմրցի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 89կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Մեկնարկը՝ ժամը 21:10-ից:
Հիշեցնենք, որ մինչ այժմ ծանրորդ Գոռ Սահակյանը զբաղեցրել է 8-րդ տեղը, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) դարձել է երկամարտի բրոնզե մեդալակիր, իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։