Foto

ԱՄՆ-ի նոր օգնությունն Ուկրաինային երկարացնում է Կիևի տառապանքը․ Զախարովա

Վաշինգտոնի կողմից Ուկրաինային նոր օգնություն տրամադրելը վկայում է Վլադիմիր Զելենսկու ռեժիմի տառապանքը երկարացնելու ցանկության մասին, ասել  է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է  ՏԱՍՍ-ը։

«Սա մոլագար ցանկություն է՝ երկարաձգելու Կիևի ռեժիմի՝ անձամբ Զելենսկու հոգեվարքը և բոլոր այս կոռուպցիոն գործարքները, որոնք Բայդենի ռեժիմը ստեղծել է Ուկրաինայի իրավիճակի շուրջ», - ասել է Զախարովան։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Ուկրաինային 20 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու մասին՝ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվներից ստացված միջոցների հաշվին։