Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը միտում չի տեսնում, որ Հայաստանը պատրաստ է միջազգային դատական ատյաններից հետ կանչել Ադրբեջանի դեմ հայցերը։
«Չէ, չեմ տեսնում այս պահին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա։
Կիրակոսյանը զերծ է մնացել մեկնաբանել Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխադարձաբար հրաժարվել հայցերից։
«Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, կստացվի՝ մեկնաբանում եմ, ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ»,- ասել է նա։