Foto

Այսօր իշխանությունների օրակարգում կա մեկ հարց՝ ապահովել իրենց վերարտադրությունը. Կարեն Միրզոյան

Նիկոլ Փաշինյանը վերջին 6,5 տարիների ընթացքում Արցախի հարցին տարբեր պիտակավորումներ է տվել, համեմատել մեկ՝ «շան պավադոկի» հետ, մեկ՝ «ճոճվող սուր Հայաստանի գլխին», իսկ այս շաբաթվա սկզբին էլ համեմատեց «9 ամսական հղիի» հետ։

«Որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, 9 ամիս անց պետք է մի բան տեղի ունենա՝ կամ պետք է ծնվի երեխան, կամ չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով, կամ պետք է ծնվի կեսարյան հատումով, կամ՝ բնական ճանապարհով, կամ կենդանածին պետք է լինի, կամ՝ մեռելածին, կամ տղա պետք է լինի, կամ՝ աղջիկ։

Այն, որ այս հղիությունը պետք է ևս 9 ամսով երկարացնենք՝ դա, կներեք, աբսուրդ մոտեցում է, ու, այնուամենայնիվ, շատ կարևոր է արձանագրել՝ այն, ինչ տեղի է ունեցել, ի՞նչ է, ինչքանո՞վ է ճիշտ»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Այս ամենի համատեքստում Նիկոլ Փաշինյանը որևէ խոսք չասաց Արցախից բռնի տեղահանված հայերի, նրանց վերադարձի իրավունքների մասին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում