Մեր հասարակության մի ստվար հատվածը, հատկապես երիտասարդությունը, վերածվել են «առաջին սելֆիի» խմբակների: Այսինքն, մեկն իր առաջին սելֆին արել է առաջին նախագահի կամ իրենց գյուղի այնինչ գյուղապետի հետ ու վերջ, ինքը դրա «վկան է»: Բայց դա ոչ թե սերնդի խնդիրն է, այլ կառավարողների, ովքեր իրենց ետևից եկող սերնդին իրենցից մշտապես հեռու են պահել, փորձել են նրանց վրա թողնել ամենաարդարի, ամենաուժեղի, ամենակարողի, ամենաԱՆՀԱՍԱՆԵԼԻԻ տպավորություն: Սերունդներն իրենց գնահատված չեն զգացել կամ զգացել են հենց այդ մեկի կողմից ու նրան են երախտապարտ իրենց կարիերայով, աշխարհայացքի ձևավորմամբ, շրջապատի կողմից ընկալումներով և այլն: Օրինակ. Ազնավուրի ծննդյան
օրը մարդիկ Մեծ շանսոնյեի հետ իրենց սելֆիներն են հրապարակում: Ի՞նչ է, եթե այդ սելֆին
չլիներ, Ազնավուրը մեծություն չէ՞ր լինի, թե՞ Ազնավուրն այնքն մեծ էր, որ այդ սելֆին
կա: Մի այլ օրինակ. ո՞վ կլիներ այսօր ՔՊ պատգամավորների մեծագույն մասը, եթե ժամանակաին
իրենց առաջին սելֆին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ չլիներ կամ՝ հենց Նիկոլ Փաշինյանի: Գեղամ
Նազարյանն այդ «սելֆիի» ակնառու արդյունքն է:
Շատ քչերն են կարողանում դուրս գալ «առաջին սելֆիի» կապանքներից, վերարժևորել իրենց հացքներն ու կոտրել կարծրատիպերը: Բայց առավել քչերն են, որ
կարողանում են դա ճիշտ անել: Օրինակ. ՔՊ մի պատգամավոր, որի ազգանունը միշտ մոռանում
եմ, իր առաջին «սելֆին» Գագիկ Ծառուկյանի հետ է արել, բայց հետո իրեն սխալ է պահել,
դրա համար պատժվել է ու իր համար նոր կուռք է գտել՝ Նիկոլին: Մեկ ուրիշն էլ Սերժ Սարգսյանի
կամ Ռոբերտ Քոչարյանի հետ է փորձել «սելֆի» անել, բայց երևի չի համապատասխանել այդ
«աղանդների» չափանիշներին ու հայտնվել է Նիկոլի «աղանդում», որովհետև այնտեղ դռներն
իրենց նմանների համար բաց են՝ մուտքի ու ելքի:
Սրա օրինակն էլ Հովիկ Աղազարյանն է:
Քանի դեռ մեր էլիտաներն իրենց առաքելությանը նայում են իրենց «անհասանելիության»,
իրենց «մեծության» բարձունքից, միշտ էլ նրանց կողքին լինելու են «առաջին սելֆիի աղանդավորները»,
իսկ աղանդներում «ճշմարտությունը» հորինում է միայն կուռքը, մյուսները կուրորեն կատարող
են և մի օր հենց իրենք են կործանելու իրենց կուռքին, երբ հասկանան, որ «ճշմարտությունը»
հորինած էր:
Հ.Գ.
Այս տողերի առիթը Վահե Հովհաննիսյանի այսօրվա գրառումն է: