Իսրայելը կհասնի Գազայի հատվածում իր նպատակներին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը, բոլոր հրեա պատանդների վերադարձին և երկրին սպառնացող վտանգի վերացմանը Գազայի հատվածից։ Այս մասին փետրվարի 5-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։
«Ես աջակցում եմ բոլոր պատանդների ազատ արձակմանը և մեր բոլոր ռազմական նպատակներին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական և պետական հնարավորությունների ոչնչացմանը և երաշխավորելու, որ Գազայի հատվածն այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար», - վարչապետի խոսքերը մեջբերում է Al Jazeera-ն:
աղբյուրը ՝ lurer.com