«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 29- փետրվարի 4-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,
Նոր Նորքում՝ հունվարի 29-ին, փետրվարի 3-ին և 4-ին,
Արաբկիրում՝ հունվարի 29-ին, փետրվարի 1-ին և 4-ին,
Շենգավիթում՝ հունվարի 29-ին, փետրվարի 1-ին և 3-ին
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․
Նոր Նորքում՝ հունվարի 29-ին ։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։