Դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
«Մեր երկիրը հիմնականում գտնվելու է հարավարևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության ներքո։ Սպասվում է առանց տեղումների եղանակ»,– ասաց նա։
Օդի ջերմաստիճանն էլ առաջիկա օրերին կլինի նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով։
Նա հավելեց, որ վերջին 6-7 տարիներին ՀՀ–ում տաք դեկտեմբերին են եղել, անգամ ավելի տաք, քան սպասվում է այս տարի։
Հիշեցնենք` Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը երեկ հայտնեց, որ դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։