Foto

ԵՄ-ն երկարաձգել է Իրանի և Լիբանանի օդային տարածքներում թռիչքների սահմանափակումները

Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալությունը  ավիաընկերություններին հորդորել է խուսափել  Իրանի և Լիբանանի օդային տարածքներում թռիչքներից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի և Իսրայելի միջև հրադադար է կնքվել։

«Գործակալությունը ավիաընկերություններին խորհուրդ է տալիս խուսափել Լիբանանի և Իրանի օդային տարածքում թռիչքներից»,- նշված է հաղորդագրությունում։

Իսրայելի օդային տարածքի հետ կապված նման հորդոր չի հնչել, սակայն օպերատորներին խորհուրդ է տրվել թռիչքների վերաբերյալ որոշումներ կայացնելիս մանրամասն ուսումնասիրել իրավիճակը։

Գործակալությունը նշում է, որ Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարը «նվազեցրել է լարվածությունը», սակայն ընդհանուր իրավիճակը Մերձավոր Արևելքում «մնում է անորոշ»։