Foto

Հերթական օտարերկրյա ներդրողը դադարեցրեց իր գործունեությունը մեր երկրում․ Արթուր Խաչատրյան

Շուրջ 30 տարի Հայաստանում գործելուց հետո HSBC-ն այսօր փակում է իր դռները և հեռանում։ Արդեն պատմական թվացող 1996 թվականին աշխարհի խոշորագույն բանկերից մեկի մուտքը նորանկախ, հետ-պատերազմյան Հայաստան հսկայական քաղաքան իրադարձություն էր․ HSBC-ն Հայաստանը «տեղավորեց» համաշխարհային բանկային քարտեզի վրա։ Բանկը նաև լրացուցիչ ռեսուրս բերեց և փոխեց ամբողջ բանկային մշակույթը։
Բանկը Հայաաստան բերելու հարցում անուրանալի էր բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանի ներդրումը։ Ակնհայտ է, որ եթե չլիներ Վաչե Մանուկյանը, հազիվ թե HSBC-ն գար մեր երկիր։ HSBC PLC-ի («մայր» բանկը) հաշվեկշռում Հայաստանի HSBC-ն, փոքր ծավալների պատճառով, կարծեմ նույնիսկ առանձնացված չէ։
Իսկ այսօր բանկն այլևս չի գործում։ Նիկոլական իշխանությունների օրոք հերթական օտարերկրյա ներդրողը դադարեցրեց իր գործունեությունը մեր երկրում։ Իհարկե ՀՀ իշխանությունները սա կկապեն HSBC PLC-ի որոշ երկրներից դուրս գալու որոշման հետ, ու պատահաբար կմոռանան անդրադառնալ HSBC Հայաստանի «հատուկ» կարգավիճակին։ Իմ խորին համոզմամբ, գալն էլ, գնալն էլ քաղաքական դրդապատճառներ ուներ։ Հայաստանում գործունեությունը դադարեցնում է, ոչ միայն համաշխարհային ֆինանսական կառույցը, այլև ամենահայտնի ու ազդեցիկ սփյուռքահայ գործարարներից մեկը․․․․
Որպես հրաժեշտի խոսք՝ ցանկանում եմ HSBC Հայաստան բանկին շնորհակալություն հայտնել ավելի քան քառորդ դար ինձ վստահելի ու բարձրորակ բանկային ծառայություններ մատուցելու համար։