ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով ՆԱՏՕ-ի ռազմաբազաներին հարվածելու հնարավորության մասին, հայտարարել է, որ էսկալացիայի դեպքում ոչ մի սցենար չի կարելի բացառել:
«Ինչ վերաբերում է կոնկրետ ռազմական օբյեկտներին, ցանկացած պետության բազաներին...ներկա պահին, եթե հակամարտությունը զարգանա էսկալացիոն սցենարով, ոչինչ բացառել պետք չէ, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ըստ էության, լիովին միացել են այդ հակամարտությանը», - հայտարարել Է Մեդվեդեւը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով այն մասին, թե հնարավոր են արդյոք հարվածներ Ռումինիայի և Լեհաստանի տարածքում ռազմական հանգույցներին Ուկրաինայի կողմից նոր հարվածների դեպքում:
«Ցավոք, ոչ մի սցենար չեմ կարող բացառել, նույնիսկ ամենաբարդն ու տխուրը, թեև մենք չէինք ցանկանա դա»,- ընդգծել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը: